Բաբկեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ եմ և ունեմ մսի խանութ։ Սխալի պատճառով միկրոձեռնարկատիրությունից անցել եմ ընդհանուր հարկման դաշտ։ Որ խնդրեմ՝ կասե՞ք 260 հաշվետվության լրացման կարգը, և ո՞ր տողում պետք է գրեմ ՀԴՄ շրջանառության թիվը, և մնացած տողերում ի՞նչ լրացնեմ: Նախապես շնորհակալություն:
ՀԴՄ շրջանառության թիվը պետք է գրել այս տողում՝ ԱԱՀ-ի 16.67% հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող,
Հարգելի Տիգրան հդմ-ի թիվը կազմում է 871.310դ։ Դա գրելու դեպքում վճարվող հարկի թիվը կկազմի՞ 145.247դ.։
այո, լրացրեք, էդքան է կազմելու վճարման ենթակա գումարը,
Իսկ կասեք խնդրեմ՝ ի՞նչ ծախսեր կարելի է ներկայացնել հարկման թիվը նվազեցնելու համար, եթե միսը իմ սեփականն է, այսինքը՝ որևիցե տեղից չեմ գնել և վերավաճառել։