Շատ շտապ է, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս` 2013 -ի չորրորդ եռամսյակից ԱԱՀ վճարող եմ համարվել, մինչ այդ շրջանառության հարկով եմ հարկվել մինչև սեպտեմբերի 30-ը:
Հարցս հետևյալն է` սեպտեմբերի համար Արմենթելի ու Օրանժի հարկային հաշիվները ստացել եմ Հոկտեմբերի 5-ին: Կարո՞ղ եմ հոկտեմբերի 5-ին ստացած հարկային հաշիվները չորրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներառել:
Հարգելի Լյուդմիլա,
եթե այդ հարկային հաշիվների մատակարարման ամսաթիվը հոկտեմբերի մեջ է, ապա կարող եք ներառել, եթե սեպտեմբերի մեջ է, ուղղակի դուրս է գրված հոկտեմբերի 5-ին, ապա ոչ, քանի որ դրանք վերաբերվում են սեպտեմբերին:
Չեք կարող, քանի որ ծառայությունները վերաբերվում են սեպտեմբեր ամսին, հետևաբար նաև մատակարարման ամսաթիվը սեպտեմբերով պետք է լինի:
Հարգելի Լյուդմիլա,
ինձ մոտ նույն խնդիրն է, ուղղակի դարձել եմ ԱԱՀ վճարող հոկտեմբերի 31-ին, ես պարզեցի, քանի որ մատակարարման ամսաթիվը հոկտեմբերի 31-ն է, բայց հաշիվը գրված է ամսավճար` ամբողջ ամսվա համար, պետք է համամասնորեն բաժանել գումարը ամսվա օրերի վրա և միայն հոկտեմբերի 31-ի համար հաշվանցել ԱԱՀ-ի գումարը: