ԱԱՀ հաշվանցում

Հայկ․

Բարև Ձեզ, կխնդրեմ օգնեք: ԱԱՀ հաշվանցումների հետ է կապված հարցս: Եթե հաշվետու ժամանակաշրջանում ունեմ ԱԱՀ-ով ձեռքբերում, որը սակայն անմիջական կապ չունի իմ գործունեության հետ, ավելի կոնկրետ բարեգործական նպատակով փոխանցում ենք արել, որի համար դուրս է գրվել հարկային հաշիվ: Հիմա իրավունք ունե՞նք հաշվանցել ԱԱՀ-ն, ՀՕ 72 հոդվածում չգտա իմ հարցի պատասխանը: Ինչպե՞ս վարվել: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

հաշվանցումների մասին նայեք նաև ՀՕ 71 հոդվածում, 

Hayk

Հարգելի Տիգրան 71 հոդվածը նույնպես նայել եմ, բայց իմ հարցի մասով ոչինչ չկա: Ինձ հետաքրքիր է ինչպե՞ս վարվել ձեռքբերումների մեջ ներառված ԱԱՀ-ի հետ, որը կապ չունի իմ գործունեության հետ։

Tigran

կարող է ձերն էլ ևս այս հոդվածի շրջանակում է,
73 հոդվածի մաս 4-ում գրված է.
Եթե ձեռքբերումները, որոնց մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների նվազեցում (ԱԱՀ-ի գումարները Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով միացվել են ձեռքբերումների արժեքին), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով հարկվող գործարքներին,

Hayk

Շատ լավ, ծախսը կներառեմ ԱԱՀ-ի հաշվարկում, բայց ԱԱՀ-ն չեմ պակասեցի ԱԱՀ-ի կրեդիտից: Ուրիշ լուծում չեմ տեսնում