ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Արսեն.

Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը ձեռք է բերել 500 հզ. դրամի ապրանք + ԱԱՀ 100 հզ, որից 300 հզ.-ը (ԱԱՀ-ն 60 հզ) օգտագործել է իր կողմից կատարված շինարարական աշխատանքներում: Կազմակերպությունը 60 հզ. ԱԱՀ-ն կարող է հաշվանցել, իսկ մյուս 40 հզ. ԱԱՀ-ն կհաշվանցի այն ժամանակ, երբ մյուս մնացած մասը ծախս ցույց կտա, թե՞ որոշ ժամանակ հետո 40 հզ ԱԱՀ-ն կարող է ամբողջությամբ ծախս ցույց տալ: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Շուշան

Եթե 500 հզ. դրամի ապրանք + ԱԱՀ 100 հզ դրամը փոխանցել եք, իհարկե կարող եք, իսկ եթե 300 հզ.-ն եք փոխանցել կարող եք հաշվանցել 50000 հազար դրամը:

Արսեն

Հարգելի Շուշան, կազմակերպությունը վճարել է ձեռք բերված ապրանքի դիմաց, բայց ապրանքի մի մասը դեռ չի իրացրել:

Արսեն

Հարցը շատ ճիշտ եք ձևակերպել, հարգելի Ռոբերտ: Կարծիք կա, որ չիրացված ապրանքի/ծառայության գծով որոշ ժամանակ հետո ԱԱՀ-ն պետք է դիտվի ծախս: Արդյո՞ք ճիշտ է այս կարծիքը:

Նարինե

Արդյոք գոյություն ունի հրահանգ ԱԱՀ հաշվարկման և վճարման վերաբերյալ, խնդրում եմ օգնեք:

Մարտուն

Ըստ ԱԱՀ-ի մասին օրենքի 23 հոդվածի 1ի կետի 3 պարբերության Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը: Այսինքն, եթե վճարումը ամբողջությամբ կատարված է, կարող եք ամբողջը հաշվանցել: