Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ ԱԱՀ և ակցիզ, հարկի միասնական հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ բաժնում արդյո՞ք չպիտի գրվի Ե-ինվոյսինգով ստացված հարկային հաշիվների ընդհանուր գումարը։ Շնորհակալություն:
Ոչ միայն ստացված հարկային հաշիվները, այլ նաև ստացված հաշվարկային փաստաթղթերը, նաև ՀՀ տարածքում ձեռք բերված այլ ծառայությունները, որոնք փաստաթղթավորվում են այլ կերպ, բայց համապատասխան օրենսգրքի, դրանց ընդհանուր գումարը գրվում է դեբետ բաժնի շրջանառության մեջ, իսկ ԱԱՀ բաժնում գրվում է ձեր ասված Ե-ինվոյսինգով ստացված հարկային հաշիվների ԱԱՀ ընդհանուր գումարը։

Իսկ ինչպե՞ս է հնարավոր, որ ԱԱՀ դեբետ բաժնում ավելի փոքր թիվ գրվի, քան մեր ստաված հաշիվների գումարն է։ Շնորհակալություն
Դա համակարգն է ավտոմատ վերցնում հաշիվների տվյալները, դուք ձեր ձեռքով կատարած հաշվարկը կատարեք ու լրացրեք հաշվարկում:
Ե-ինվոյսինգով ստացված հարկային հաշիվների ընդհանուր գումարը այո, պետք է գրվի հաշվարկի համապատասխան տողերում, օրինակ՝ տեղ 18,19։
Ա կետում ստացված հարկային հաշիվները առանց ԱԱՀ-ի+հաշվարկային փաստաթղթով ստացված, Բ կետում առանձնացված ԱԱՀ-ի գումարը: