Սամվել.
Արտահանել ենք սեփական ատադրության արտադրանք և միաժամանակ` ժամանակին ներմուծված ապրանք, տվել են մի քանի հայտարարագիր: Արտադրանքի համար առանձին, ապրանքի համար առանձին: Հարցս հետևյալն է` երբ ներկայացվի զրոյական դրույքաչափով գործարքի ԱԱՀ-ի վերադարձի կամ հաշվանցման դիմում, պետք է նշել միայն սեփակա՞ն արտադրանքի մաքսային արժեքի 20 տոկոսը վերդարձման կամ հաշվանցման համար, թե՞ նաև այն ապրանքների (խողովակ ու մի քանի այլ սարքավորում), որոնք նունյպես արտահանվել են, բայց Հայաստանի արտադրանք չեն, և դա ես գնել եմ ֆիզ. անձից գնման ակտով, առանց ԱԱՀ-ի:
Խնդրում եմ, եթե հնարավոր է, տալ նաև օրենքին հղում, թե չէ յուրաքնաչյուր տեղյակ կարծիք հետաքրքիր է:
Հարգելի Սամվել, վերադարձման / հաշվանցման ենթակա է ոչ թե արտահանվող ապրանքների մաքսային արժեքի 20 տոկոսը, այլ ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը (ԱԱՀ մասին օրենքի հոդված 25):
Մերսի, Արա ջան, գիտեմ, որ միայն դեբետից է վերադարձվում, սակայն արտահանվածի 20 տոկոսն ենք պահանջում ունեցած դեբետից, դրա համար հարցնում եմ` արդյո՞ք կարող ենք պահանջել նաև այն, որը վերարտահանման ռեժիմով է դուրս եկել: