ANNA.
Անհատ ձեռնարկատերը 2009թվ 4-րդ եռ. հանդիսացել է ԱԱՀ վճարող սուբյեկտ, 2010 թվ. հունվարին դարձել է ԱԱՀ չվճարող սուբյեկտ, բայց միևնույն ժամանակ 2010 թվ փետրվար ամսին մի այլ կազմակերպությունում` ՍՊԸ-ում նույն անհատ ձեռնարկատերը արդեն որպես ֆիզիկական անձ հանդիսանում է հիմնադիր, և նրան է պատկանում տվյալ կազմակերպության` ՍՊԸ-ի 25% բաժնեմասը:
Խնդրում եմ պարզաբանել, արդյոք տվյալ անհատ ձեռնարկատերը չի խախտում ԱԱՀ մասին օրենքի 3-րդ հոդվածըˋ շարունակելով մնալ 2010 թվ որպես ԱԱՀ չվճարող սուբյեկտ, թե 2010թվ փետրվար ամսից պետք է դիմում ներկայացնի տարածքային ՀՏ ԱԱՀ վճարող հանդիսանալու մասին կամ ներկայացնելով իրեն պատկանող մի այլ կազմակերպության 25% բաժնեմասը արդյոք ինքնաբերաբար առանց դիմումի չի անցնում ընդհանուր հարկմանˋ ԱԱՀ դաշտ: Կանխավ շնորհակալություն:
ԱԱՀ-ի3 հոդվածի գ) կետի համաձայն դուք համարվում եք փետրվար ամսից ԱԱՀ վճարող
Հարգելի Աննա վողջույն:
Ես կարող եմ ասել, որ հարկային տեսչությունը տեղեկանալուն պես պարտավոր է կիրառել օրենքը և համարել որպես ԱԱՀ-ը վճարող, բայց խնդիրը նրանում է, որ տվյալները ՀՏ-ում կերևան մի քանի ամիս ուշ և այդ ժամանակ անհրաժեշտություն կառաջանա տալ ճշգրտված հաշվետվություններ, դրահետ մեկտեղ և վարչական տուգանք…..
Ես խորհուրդ եմ տալիս Ձեզ գրություն ներկայացնել ՀՏ-ն և անցնել ԱԱՀ-ի դաշտ….
Պատրաստ եմ աջակցել 094 304 904 Արծրուն Փանոսյան
Այո, շարունակելով հանդիսանալ ԱԱՀ չվճարող, խախտում է և Ա/Ձ-ն և ՍՊԸ-ն, ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածի գ) և դ) կետերը համապատասխանաբար։ Նույն 3-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն, հայտարարություն ԱԱՀ վճարող հանդիսանալու մասին, ներկայացնում են միայն այդ նույն 3-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն ԱԱՀ վճարող չհամարվողները։ Տվյալ դեպքում հայտարարություն չի ներկայացվելու։ Ուղղակի պետք է 2010 թվականի փետրվարից հաշվապահությունը վարել այնպես, ինչպես որ նախատեսված է ԱԱՀ վճարողների համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
2 մարտի 2009 թ. N 2
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.3. այն կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որին պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը և ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին),
Սույն պարզաբանման 1.3, 1.4 և 1.5 կետերի կիրառման առումով կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անհատ ձեռնարկատիրոջ պատկանող մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) որոշելիս` հաշվի չեն առնվում հետևյալ հանգամանքները,
– որ անհատ ձեռնարկատերը այդ մասը ձեռք բերելիս անհատ ձեռնարկատեր չի հանդիսացել,
– որ այդ մասը ձեռք բերելիս անհատ ձեռնարկատերը հանդես չի եկել (չի ներկայացել) որպես անհատ ձեռնարկատեր,
Շատ շնորհակալություն հարգելի կոլլեգաներ:Ավելի պարզաբանումների համար կրկին կդիմեմ,հույսով եմ դեմ չեք լինի օգնել:
Հարգելի կոլեգաներ,ԱԱՀ-ի հետ կապված այս թյուրիմացությունը ի հայտ է եկել 2010 թվ.3-րդ եռամսյակում,որը պատշաճ դիմումով ներկայացվել է ՀՏ և ուղարկվել է համապատասխան ճշգրտված ԱԱՀ հաշվետվոթյուն,սակայն տարածքային ՀՏ պատասխանում է որ դա հնարավոր չէ ընդունել և չի ընդունում որ տվյալ ԱՁ հանդիսանա 2010 1-ին եռ. ԱԱՀ վճարող և օգտագործի իր ԱԱՀ գումարները:Ինչպես վարվել? Կանխավ շնորհակալություն բոլորից
Ամբողջությամբ համամիտ եմ Ալբերտի կարծիքի հետ: