ԱԱՀ-ի մասին օրենքի հետ կապված

Albert.

Բարև բոլորին։ ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությոնով և զ կետով ասվում է, որ այդ հոդվածի առաջին պաբերության դրույթները չեն տարածվում՝
այն առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությոնների մատուցումից(բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկաված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին և այլն…
Հարց առաջին՝ Եթե անհատ ձեռնարկատերը գործունեությունը սկսել է 2009-ի օգոստոսին, ապա երբ է լրանում նրա գործունեության օրացուցային տարին։
Հարց երկրորդ՝ Եթե անհատ ձեռնարկատերը մատուցում է նախագծման աշխատանքների ծառայություններ, ապա, արդյոք, այն համարվում է ոչ նյութական ակտիվների օտարում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գրիգոր

1) 31.12.2009 2)Իմ կարծիքով ոչ:

Արա

Հարգելի Ալբերտ,
եթե Ձեր նշված կազմապերպությունը “օտարեր” այդ “նախագծման աշխատանքների ծառայություններ” մատուցելու համար ստացված, օրինակ, պատենտը, դա կհամարվեր ոչ նյութական ակտիվների օտարում։ Տվյալ դեպքում այդ կազմակերպության համար նախագծման աշխատանքների ծառայությունները ոչ նյութական ակտիվներ չեն հանդիսանում:
Բերեմ մեկ այլ նմանատիպ օրինակ: Ասենք, “A” կազմակերպությունը “B” կազմակերպությանը վաճառում է համակարգիչ, որը դառնում է “B” կազմակերպության համար հիմնական միջոց, սակայն “A” – ի համար այն ապրանք է (Ձեր բերած օրինակում` ծառայություն):

Ռոլանդ

Իմ կարծիքով 2009 օգոստոսին գործունեությունը սկսելու դեպքում էլ օրացուցային տարին ավարտվում է հենց 2009 դեկտեմբերի 31, քանի որ օրացուցային տարվա մասին է խոսքը:

Lusok

Առաջին հարց. գործունեությոան տարին ավարտվում է 31.12.2009
երկրորդ հարց. ոչ նյութական ակտիվների օտարման հմար ըստ ՀՀՀՍ 38-ի ոչ նյութական ակտիվների ճանաչման չափանիշները չեն բավարարում ձեր նշած ծառայություններին, ուստի այդ ծառայությունների օտարումը ոռպես ոչ նյութական ակտիվների օտարում չեք կարող դտիել,

Թեմուր

– 31.12.2009թ. – նախագծման աշխատանքները ոչ նյութական ակտիվներ չեն և 80%-ի մեջ այն կհաշվառվի,սա իմ կարծիքն է…