Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Սեպտեմբեր ամսին ունեցել է ապրանքի ձեռքբերում և՛ հարկային հաշվով, և՛ հաշիվ վավերագրով, սակայն ԱԱՀ-ի հաշվարկի մեջ միայն 18 տողում լրացրել է միայն հարկային հաշվի թիվը և ԱԱՀ-ն: Արդյո՞ք կա որևէ խախտում տվյալ դեպքում:
Հարգելի Արամ,
ցանկալի կլինի ճշգրտում մտցնել ԱԱՀ հաշվարկոմւ, այլապես ՊԵԿ–ի կողմից չի ընդունվի շահութահարկի հաշվետվությունը: Եթե նույնիսկ պարզաբանում տանք, ապա նրանք կպահանջեն ճշգրտել ԱԱՀ հաշվետվությունը կամ հաշիվ վավերագրի գումարը նվազման չի ենթարկվի:
Ոչ, նորմալ է:
Ուղղակի լրացման կարգի մեջ նշված է, որ պետք է հաշիվ վավերագրով ստացած ձեռքբերումները ներառել 18 տողում: Չէ որ շահութահարկի հաշվարկի մեջ արտացոլվում են տվյալ ձեռքբերումները:
Լրացման կարգի մեջ նշված է որ պետք է հաշիվ վավերագրով ստացած ձեռքբերումները ներառել 18 տողի վանդակում: Շահութահարկի հաշվարկի մեջ արտացոլվում են տվյալ ձեռքբերումները: