Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ պարզաբանել, թե ո՞րն է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը: Օրենքի կետերին ծանոթ եմ և ուսումնասիրել եմ, ինձ հետաքրքիր է, թե ո՞րն է տարբերությունը, եթե 2 դեպքում էլ վճարման ենթակա ԱԱՀ չկա, միգուցե հաշվապահական ձևակերպման մեջ ի՞նչ որ տարբերություն կա:
Խնդրում եմ արձագանքել 🙂
Տարբերությունների խնդիրը հետևյալն են. նախ օրենքից բացի ուսումնասիրեք նաև ԱԱՀ-ի հաշվարկի լրացման կարգը այդ մասով, որ պատկերացնեք, երկրորդ դա արդեն տնտեսական քաղաքականության տարր է, որը ելնելում է նրանից, թե ինչ ոչ ֆիսկալ նպատակներ են հետապնդվում ու քանի որ կյանքը ու օրենքները դինամիկ են՝ կարող են ժամանակի որոշակի հանգամանքների պայմաններում փոփոխվել ու ԱԱՀ-ով չհարկվող կամ ազատված որևէ ապրանք կամ գործարք դառնալ հարկվող: Այո, կա նաև հաշվապահական ձևակերպման մեջ որոշ տարբերություն, որ կարող է հաշվեգրվել մի ապրանքի գծով ԱԱՀ, մեկ այլով ոչ: