Աննա.
1. Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով և զբաղվում է հիմնականում աշխատանքների կատարմամբ, ունենք ձեռքբերումներ, որոնք օգտագործվել են տվյալ աշխատանքներում՝ ինչպե՞ս փաստթղթավորենք, որ գնումները կատարվել են տվյալ աշխատանքի իրականացման համար: Արդյո՞ք պահեստի շարժ կա և, եթե այո, ապա ինչպե՞ս ցույց տանք, որ տվյալ ապրանքը օգտագործվել է այդ աշխատանքում։
Ունենք ԱԱՀ-ի դեբետային մնացորդ, կխնդրեմ ասել՝ ինչպե՞ս կարող եմ այդ գումարը հետ վերադարձնել կամ վճարել հարկեր, եթե հնարավոր է, կամ տարեվերջում ի՞նչ կարող ենք անել այդ գումարը։
2. Եթե դադարեցնում է գործունեությունը ԱԱՀ-ի դեբետը ի՞նչ է լինում, ինչպե՞ս կարող ենք հետ վերադարձնել։
Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք որքան հնարավոր է մանրամասն: Կխնդրեմ ասել նաև որքա՞ն գումար կարող է ՍՊԸ-ն տրամադրել ներկայացուցչական ծախսերի համար, կա՞ արդյոք սահմանափակում։
Առաջին մասի հետ կապված պատասխանել եմ հաջորդ հարցադրման մեջ։
ԱԱՀ-ի դեբետային մնացորդը ետ վերադարձում առաջին անգամվա համար ուսումնասիրությամբ էլեկտրոնային ուղարկելով 261. ԴԻՄՈՒՄ՝ Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության։ Մյուս անգամները արդեն ավտոմատ կերպով ԱԱՀ դեբետային գումարը նստացնում են միասնական հաշվին։ Դա անում եք ամսական կտրվածքով:
Իսկ եթե արդեն մի քանի ամիս է չի ներկայացվել դիմում, հիմա կարո՞ղ եմ ուղարկել, և եթե խնդրեմ կասե՞ք՝ ուսումնասիրությամբ, այսինքն՝ հաշվետվությունների ուսումնասիրություններ են լինելու, իսկ դադարեցնելու դեպքում եթե նստած լինի կարո՞ղ եմ միասնական հաշվից հանել։
Կամերալ են դա անում, մի հատ թեժ գիծ զանգեք, տեսեք, եթե դադարեցված է, ապա կարո՞ղ եք դիմել ետ պահանջով:
3 Շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում ներկայացուցչական ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը կամ հինգ միլիոն դրամը:
Շրջհարկի դաշտում է:
Շրջհարկի դեպքում այս լիմիտի չափից օգտվել չեք կարող, այն շահութահարկ վճարողների համար է, այսինքն` պետք է ձևակերպել միայն ֆինանսական ծախս: