Аnna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. կազմակերպությունը ստեղծման օրվանից սկսած զբաղվել է միայն սեփական շենքի շինարարությամբ` կուտակելով մեծ գումարի ԱԱՀ-ի դեբետային մնացորդ: Ներկայումս կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքները և չի իրականացնում որևէ այլ գործունեություն: Հնարավո՞ր է արդյոք հետ ստանալ ԱԱՀ-ի կուտակված դեբետային մնացորդը, և ի՞նչ տեղի կունենա, եթե օրինակ կազմակերպությունը լուծարվի: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Աննա, համաձայն ԱԱՀ մասին օրենքի 2-րդ հոդվածի “ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և սույն օրեքի 6 հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` անձինք), բացառությամբ սույն հոդվածով և սույն օրենքի 3 հոդվածով սահմանված դեպքերի:
Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց:”
Այսպես, եթե Ձեր կազմակերպությունը ստեղծման օրվանից ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեություն չի իրականացրել (պարզ ասաց տեղի չի ունեցել իրացում), ապա կուտակված ԱԱՀ դեբետը իրավունք չունեք հաշվանցելու (դրա հաշվին այլ հարկային պարտավորություն մարելու կամ, առավել ևս ետ ուզելու): Տվյալ դեպքում մատակարարներին վճարված ԱԱՀ գումարը պետք է միացվի կառուցվող (կառուցված) շենքի ինքնարժեքին:
Անչափ շնորհակալ եմ: