28/10/2026

Արմեն․

Հարգելի հաշվապահներ,

Խնդրում եմ ուղղորդել, թե ՀՕ ո՞ր հոդվածով է կարգավորվում հետ վերադարձի՝ նվազեցնող ճշգրտող հաշիվ ստանալու դեպքում շրջանառության հարկի հաշվարկի ճշգրտումը։ Ո՞ր հաշվետու եռամսյակի հաշվարկում արտացոլել տվյալ նվազեցումը՝ հիմնակա՞ն գործարքի, թե՞ ճշգրտման գործարքի հաշվետու եռամսյակում։

Նախապես շնորհակալ եմ։

Նարինե․

Հարգելի՛ կոլեգաներ, խնդրում եմ ուղղորդել։

Մթերային խանութը (ՍՊԸ, շրջանառության հարկ վճարող) շուկայից ապրանք է ձեռք բերել առանց համապատասխան փաստաթղթի։

Մեր քայլերն են՝

  1. Կազմել միակողմանի գնման ակտ։
  2. Վճարել 20% եկամտային հարկ։
  3. Գործարքն արտացոլել եկամտային հարկի հաշվարկում։

Կխնդրեմ հուշել՝ եկամտային հարկի հաշվարկի ո՞ր բաժնում պետք է արտացոլել տվյալ գործարքը (արդյո՞ք 2-րդ բաժնում), և ո՞ր կոդի ներքո։

Կանխավ շնորհակալություն օգնության համար։

Անի․

Բարև Ձեզ։

Մաքրման ծառայություն մատուցող ընկերությունը գնել է մաքրման QR-ով դրոշմավորված նյութեր, օգտագործելիս պե՞տք է QR-ը անցկացնենք նոր ծրագրով։

Սեդա Հախվերդյան․

Բարև Ձեզ, հարցս գործուղումների մասին է։ Եթե աշխատակիցը 10 օրով գործուղվել է Չինաստան, ինչպե՞ս վճարեմ գիշերավարձի համար, եթե Հ/Ա չկա, կառավարության հաստատած նորմայի քանի՞ տոկոսը հաշվարկեմ:

Լուսինե․

Ես փորձառու հաշվապահ չեմ և ցանկանում եմ ճիշտ հասկանալ ՀՀ օրենսդրության այս դրույթի իմաստը։ Խնդրում եմ փորձառու հաշվապահներին օգնել պարզաբանելու հետևյալ հարցը։

ՀՀ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանված է 450 դրամ։

Նույն օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է.

«Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները»։

Նմանատիպ դրույթ նախատեսված է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածով։

Ինձ հետաքրքրում է հետևյալը․

Արդյո՞ք այս դրույթները նշանակում են, որ գործատուն պետք է 450 դրամ նվազագույն ժամային աշխատավարձին ավելացնի աշխատողի հաշվին վճարվող հարկերն ու պարտադիր վճարները, որպեսզի աշխատողը հարկերը պահելուց հետո առձեռն ստանա առնվազն 450 դրամ մեկ ժամվա համար։

Թե՞ 450 դրամը համարվում է աշխատողի հաշվարկային աշխատավարձը՝ մինչև հարկերի և պարտադիր վճարների պահումը, և աշխատողը կարող է ստանալ դրանից պակաս մաքուր գումար։

Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել՝ հղում կատարելով համապատասխան իրավական նորմերին կամ պաշտոնական պարզաբանումներին։

Նախապես շնորհակալություն՝ ժամանակ տրամադրելու և իրենց մասնագիտական փորձով կիսվելու համար։

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե կատարված վճարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 199 միլիարդ դրամով։

Վճարումների բաշխումը՝ ըստ մարմինների.

▪️ Հարկային մարմին՝ 1 տրիլիոն 367 միլիարդ դրամ, ինչը 188 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

▪️ Մաքսային մարմին՝ 271 միլիարդ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 10 միլիարդ դրամով։

📌 1 000 խոշոր հարկ վճարողների ամբողջական ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում։

🔗 1 000 խոշոր հարկ վճարողների ամբողջական ցանկ

Հասմիկ․

Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ՝ 80․20․0 կոդով՝ անվտանգության տեխնիկայի տեղադրում, այսինքն տեսախցիկների տեղադրման ծառայությունը կարո՞ղ է աշխատել շրջհարկով։

Մարիամ․

Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է ամսական վճարվող 5 000 դրամ շահութահարկը և 5 000 դրամ սոցիալական վճարը նվազեցնել շրջ․ հարկից։

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ, ծրագրավորման ծառայություններ եմ մատուցում արտասահմանյան ընկերությանը, գինը՝ ԱՄՆ դոլարով։ Ծառայությունն ավարտվել է սեպտեմբերի 15-ին, իսկ հաշիվ վավերագիրը դուրս եմ գրում հոկտեմբերին։ Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածը (ՀՕ-234-Ն, ուժի մեջ է 2026թ. հուլիսի 1-ից) նշում է մատակարարման պահը (38-րդ և 40-րդ հոդվածներ) և նախորդ աշխատանքային օրը հրապարակված փոխարժեքը։ Ճի՞շտ եմ հասկանում, որ պետք է կիրառել սեպտեմբերի 14-ի փոխարժեքը (մատակարարման պահին նախորդող աշխատանքային օր), և ոչ թե հաշիվ վավերագրի դուրս գրման օրվան նախորդող օրվա փոխարժեքը։ Շնորհակալություն։

Լիլիթ․

  1. Ֆեյսբուքի գովազդի ծախսը երբ վճարվում է ընկերության հաշվից (բանկային քարտից), կարելի՞ է շրջանառության հարկից նվազեցնել։
  2. Ապրանքի մաքսազերծման ժամանակ մաքսային բրոկերի դուրս գրած հաշիվը կարելի՞ է որպես ծախս ծրջանառության հարկի դեպքում նվազեցնել։

Անի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց ունեմ։ Ընկերներով ցանկանում ենք համերգ կազմակերպել, սրահ վարձակալել։ Բացի վարձակալության գումարից, որի մեջ ներառված են հարկերը, այլ հարկեր է՞լ պետք է վճարենք։

Գայանե․

Բարև Ձեզ։ Yandex տաքսոպարկի հաշվապահություն պետք է վարեմ առաջին անգամ, շրջանառության հարկով է աշխատում, ունի 60+ վարորդ։ Կարո՞ղ եք օգնել վարման կարգը հասկանալու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Նարեկ․

Հարգելի կոլեգաներ, M73.12.0 – Գովազդի տարածման հետ կապված գործունեությամբ զբաղվող տնտեսվարողը կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկի համակարգում։

Նարե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել` շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառել է իր հիմնական միջոցները և արագամաշ առարկաները, որոնք ինտերնետ սարքավորումներ և մալուխներ էին, այդ վաճառքի մասով հաշվետվության մեջ ի՞նչ դասակարգիչ պետք է նշել։ Կանխավ շնորհակալ եմ։

Անահիտ․

Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է շրջանառության հարկի հաշվարկում 5․11 (Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար) տողին, նախորդ տարվա 4-րդ եռամսյակի 5․11 տողի գումարը չեմ ներառել հաջորդ եռամսյակի 5․7 (Նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար), ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված հաշվարկը։

Մարիամ․

Ողջույն։

Եթե առցանց վաճառք անեմ ՍՊԸ-ով Ինստագրամում: ՀԴՄ գեներացնել չեմ կարող, հաճախորդը վճարը անի ՍՊԸ քարտին կամ հաշվին, հաճախորդից ի՞նչ ինֆո պետք է լինի հաշվի մեջ։ Հաճախորդի անձնագրային տվյալ լրացնելը աբսուրդ ա: Ոչ ոք հագուստ գնելիս անձնագրի տվյալ բնականաբար չի տրամադրի: Սա ո՞նց ա կարգավորվում։

Շնորհակալություն 🙂

Ռոմիկ․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք 189 եկամտային հարկի հարկային հաշվետվության ձևի մեջ (1.11) սյունակում պետք է արտացոլվի 2026թ-ին աշխատակցի հիվանդության նպաստի պետական բյուջեի միջոցների հաշվին տրվող գումարը: Ըստ լրացման կարգի՝ չպետք է գրվի, բայց հիվանդության նպաստը (սկիզբը, վերջը, գործատուի միջոցներով գումարը) լրացնելիս և ստուգելիս նշվում է, որ այդ (1.11) դաշտը դատարկ լինել չի կարող: Երբ “նպաստներ” բաժնից տեղադրում եմ պետական բյուջեի հաշվին հաշվարկված գումարը, նշվում է, որ այդ գումարը չի համապատասխանում: Միայն այդ դաշտում 0 գրելիս է, որ նշվում է սխալներ չկան: Այդպես էլ ուղարկել եմ հաշվետվությունը: Աշխատակիցը դեռ 2026թ-ի հուլիս ամսին հաշվարկված պետական բյուջեի միջոցների հաշվին նպաստը չի ստացել: 2026թ-ի հոկտեմբերի սկզբին VTB բանկը (որտեղ բացվել է աշխատակցի հաշիվը նպաստը ստանալու համար) պատասխանում է, որ գումար չի նստել հաշվին: Գուցե ինչ որ բան ես ճիշտ չեմ արել կամ ուրիշ մի բան պետք է անեմ, խնդրում եմ ուղղորդեք: Շնորհակալություն:

Ընկերություն՝ Պենոտեքս ՍՊԸ
Հասցե՝ Նոր Նորք, Թևոսյան 115/14
Հեռախոս՝ +37499662005
Էլ․ փոստ՝ hrpenotex1@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսական բաժնի մասնագետ
Աշխատանքի նկարագրություն՝ «Պենոտեքս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու, պատասխանատու և անալիտիկ մտածողությամբ Ֆինանսական բաժնի մասնագետի։

Մանրամասն

Ընկերություն՝ Պենոտեքս ՍՊԸ
Հասցե՝ Նոր Նորք, Թևոսյան 115/14
Հեռախոս՝ +37499662005
Էլ․ փոստ՝ hrpenotex1@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ «Պենոտեքս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում հմուտ և փորձառու Ավագ հաշվապահի։

Մանրամասն

Հարություն․

Բարև Ձեզ: Շինարարական ընկերությունը վերանորոգել է դպրոց, որը հանդիսանում է պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Վերանորոգման ընթացքում օգտագործել է հոսանք: ՊՈԱԿ-ի և ընկերության միջև կա պայմանագիր, ըստ որի ընկերությունը ծախսված հոսանքի գումարը պետք է փոխանցի ՊՈԱԿ-ին: Հարց 1. Արդյոք ՊՈԱԿ-ը պետք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր: Հարց 2. Եթե ՊՈԱԿ-ը չի գրում հաշիվ վավերագիր, արդյո՞ք շինարարական ընկերությունը կարող է հոսանքի գումարը ծախսագրել շահութահարկը հաշվարկելիս:

Անի․

Սիրելի հաշվապահներ,

Շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն իրականացնում է Software Quality Assurance։ Արդյո՞ք J62.09.0 կոդը համապատասխանում է այս գործունեությանը։ Եթե այո, ապա 1% արտոնությունից օգտվելու համար անհրաժե՞շտ է արդյոք որևէ լրացուցիչ գործողություն կատարել, թե՞ բավարար է եկամուտը նշել հաշվետվության 19-րդ կետում։

Նախապես շնորհակալ եմ արձագանքների համար։

ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի նիստում հաստատվել է ՊԵԿ-ի ներկայացրած նախագիծը, որով արմատական փոփոխություններ և լրացումներ են կատարվել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման չափանիշներում և կարգում։

Ահա հաստատված նախագծի հիմնական և առանցքային փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։

Մանրամասն

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է «Քաղաքաշինության ներկա և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին։

Անդրադառնալով ոլորտի ցուցանիշներին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ 2025 թվականին շինարարության ոլորտից պետական բյուջե վճարված հարկերը կազմել են 210 միլիարդ դրամ՝ աճելով 39 տոկոսով։ 2026 թվականի առաջին ինը ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 184 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 22 տոկոս աճ։

Դրական դինամիկա է արձանագրվել նաև կառուցապատողների մասով։ Մասնավորապես, 2025 թվականին նրանց կողմից վճարված հարկերը կազմել են 69 միլիարդ դրամ՝ աճելով 115 տոկոսով, իսկ 2026 թվականի առաջին ինը ամիսներին՝ շուրջ 70 միլիարդ դրամ՝ 40 տոկոս աճով։

Անահիտ․

Բարև բոլորին։ Նման դեպք ունեցե՞լ եք։

Աշխատակիցը մինչև մարտի 31-ը աշխատել է այլ կազմակերպությունում և արդեն եղել է համընդհանուր ապահովագրավճար վճարող։ Ապրիլի 1-ից ընդունվել է մեզ մոտ՝ նույնպես 200 000 դրամը գերազանցող աշխատավարձով։ Ապրիլի համար հաշվարկել ու փոխանցել ենք 4 800 դրամ ապահովագրավճար, բայց ՊԵԿ-ում պարտավորություն չի առաջացել, գումարը մնացել է որպես գերավճար։

Այս դեպքում նոր գործատուն պետք է վճարի ապրիլի՞ց, թե՞ մայիսից։ Եթե մայիսից, ապա ապրիլի համար աշխատակիցը պե՞տք է ինքնուրույն վճարեր։ Առողջ․ամ-ից ասել են, որ ինքնուրույն վճարելու պարտավորություն չունի։ Ինչպե՞ս է կարգավորվում այս դեպքը։

Արմինե․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ՌԴ-ում առևտուր է իրականացնում Wildberries հարթակի միջոցով։ Ապրանքը ձեռք է բերում ռուսական ընկերությունից՝ թղթային հաշիվ-ապրանքագրի հիման վրա։ Այդ հաշիվ-ապրանքագիրը համարվո՞ւմ է ապրանքի փաստաթղթավորված ձեռքբերումը հավաստող փաստաթուղթ, և արդյո՞ք դրա հիման վրա հնարավոր է նվազեցնել շրջանառության հարկը։

Ընկերություն՝ «Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան
Հեռախոս՝ +(374) 96 420893
Էլ․ փոստ՝ anna.harutyunyan@szpharma.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ «Էսզեթ Ֆարմա» խոշոր ներմուծող ընկերությունը համալրում է իր պրոֆեսիոնալ թիմը և աշխատանքի է հրավիրում հաշվապահի:

Մանրամասն

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Աշտարակ» մասնաճյուղի նոր տարածքի կապիտալ վերանորոգման աշխատանքների նպատակով մատակարար ընտրելու համար հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ:

Հայտարարություն

Ծավալաթերթ